«Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր

«Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր

Ավտովթարից մահացել են դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի կրտսեր դուստրը, ով աշխատում էր Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես խմբավար:

Վաղ առավոտից համացանցում բազմաթիվ ցավակցական գրառումներ են հրապարակվում՝ ուղղված օգոստոսի 9-ին ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած երիտասարդ ընտանիքին:

«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք:

Լույսերի մեջ տեղափոխվեք (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ կից հրապարակելով գործընկերուհու աշխատանքային լուսանկարները: