Մեր առաջին փոքրիկ ծննդյան օրը․ Գոհար Ավետիսյան (ֆոտո)

Մեր առաջին փոքրիկ ծննդյան օրը․ Գոհար Ավետիսյան

Այս մասին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապրակել և կից գրել է դիմահարդար Գոհար Ավետիսյանը։

«Մեր առաջին փոքրիկ ծննդյան օրը։ Ուղիղ կես տարեկան է, իմ համովիկը՝ ում անունը Գասպար է։ Ես երբեք չեմ հոգնի իմ երախտագիտությունը հայտնել Աստծուն, որ ինձ ուղարկել է որդի՝ ի պատասխան իմ բոլոր աղոթքների։

Ես այնքան երկար եմ խնդրել և երազել․․․ ծնող լինելը ամենակարևոր պարգևն է, շնորհակալություն Սերյոժա, որ եկել ես, տեսել և հաղթել ես»։

Այնուհետև Գոհարը իր հետևորդներին հարցրել է, թե քանի երեխա կցանկանան, որ ունենան։ Եվ հավելել, որ երազում է բազմազավակ մայր լինել: