Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է:

Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը»։