Մենք չենք ընդունում Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում. Սերգեյ Լավրով

Մենք չենք ընդունում Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին:

«Մենք չենք ընդունում Ադրբեջանի նախագահ Ալիևի դիրքորոշումը, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Խաղաղ կարգավորումը միակ լուծումն է, որը կապահովի հարատև խաղաղություն և զարգացում»,- մասնավորապես ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հակամարտությունների ռազմական որևէ լուծում իր հետ չի բերել կայուն խաղաղություն:

լավրով Չավուշօղլու

«Թուրքիայի նախագահի ցանկացած քաղաքականություն՝ ցանկացած ուղղությամբ, պետք է բխի իրականությունից»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի վերահսկման հենց այն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել,- ասաց Լավրովը:- Համապատասխան ազդակները ես վերահաստատեցի ուղիղ կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը:

Նույն ազդանշանը մենք ուղղում ենք մեր հայ գործընկերներին: Կարծում եմ, որ սա հիմա կայուն հրադադարի բանալին է, ինչից տուժում են քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակիչները»:

Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում: «Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ ռազմական դիտորդները, նրանց թիվը բավական կլիներ: Մենք կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նրանք լինեին մեր ռազմական դիտորդները, սակայն վերջին խոսքը պետք է կողմերինը լինի: