Մենք ուղղակի պարտավոր ենք չտրվել սուտ մարդասիրության և հումանիզմի. Արման Աբովյան

Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այս օրերին մենք հիշում ենք Սումգայիթյան ցեղասպանության ժամանակ դաժանաբար սպանված հայերին։ Ես կարող եմ երկար գրել այն մասին, որ մենք երբեք չենք մոռանա ադրբեջանցիների կողմից հոշոտված մեր հայրենակիցներին։ Դա այսպես թե այնպես էլ պարզ է։

Այս օրերին կասեմ միայն մի բան` մենք ուղղակի պարտավոր ենք չտրվել սուտ մարդասիրության և հումանիզմի, պարտավոր ենք անել հետևություններ և հասկանալ, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ մենք երբեք չենք կարող լիարժեք “բարիշել”, դա անհնար է։

Պետք է այս մտքի հետ հաշտվել և կառուցել մեր հարաբերությունները իրենց հետ միայն մի գաղափարի շուրջ` ինչ պայմանավորվածություն էլ մենք իրենց հետ կնքենք ապագայում (եթե կնքենք իհարկե) միևնույնն է պետք է ՄԻՇՏ պատրաստ լինենք դրանց կողմից հարվածի։

Սա է իրական հումանիզմը և մարդասիրությունը, քանզի միայն այս տրամաբանության ներքո հնարավոր է խուսափել հերթական ցեղասպանությունից։ Հիշենք միայն մի բան` Թուրքը մնում է թուրք։