«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են

Sputnik Արմենիան գրում է․ «Գյումրի» Բժշկական կենտրոնում 2 օր առաջ մահացած 66-ամյա կնոջ հարազատները զայրացած են: Այն տեղեկությունը, թե կնոջն առաջարկվել է 2 անգամ թեստավորվել ու 2 անգամ էլ թեստավորումից հրաժարվել են` այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք ու լկտի սուտ են որակում:

Կատարվածի իրենց տարբերակը Sputnik Արմենիային անձամբ ներկայացրեց մահացած կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը: Ըստ վերջինիս, չի եղել գրավոր հրաժարվելու փաստ, այնպես ինչպես ներկայացվում է պոլիկլինիկայից:

Ի դեպ, «Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա: «Բժշկուհին բավական փորձառու է ու ինքն իր գլխից չէր թռնի և առանց այդ ստորագրության չէր թողնի գնան։ Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ:

Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա էլ կանենք»,–ասաց Վարձելյանը:

Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսային խոսակցության ժամանակ է դրա մասին ասվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում