«Մեկ տարի առաջ այս օրն ազդարարեցինք «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին»․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Իմ քայլը» հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին։

«Մեկ տարի առաջ այս օրն ազդարարեցինք «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին: Այս մեկ տարվա ընթացքում բավական աշխատանք ենք կատարել և ունենք արդյունքներ: Սակայն մենք չենք ցանկանում ձեռքբերածի վրա կանգ առնել. մեր նպատակն ավելի առաջ գնալն ու ավելի շատ ծրագրեր իրականացնելն է՝ հանուն Հայաստանի, հանուն հայի:

Այսօր այցելել եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Հպարտ եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է կենտրոնին և հոգում մեր երկրի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը: Այդ նպատակով 2019 թվականին հիմնադրամը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրամադրել է 194.800.000 դրամ:

Այցի ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունն ամփոփել եմ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հետ հարցազրույցում:

Այս մեկ տարվա ընթացքում հիմնադրամում

Մուտք է եղել՝

1 միլիարդ 379 միլիոն 174 հազար դրամ, այսինքն՝ 2 միլիոն 870 հազար դոլար:

Ծախսվել է՝

1 միլիարդ 673 հազար դամ, այսինքն՝ 2 միլիոն 85 հազար դոլար:

Սրանից գործառնական ծախսերը կազմել է միայն 75 միլիոն 185 հազար դրամը, այսինքն՝ 157 հազար դոլարը (5.45%):

Հիմնադրամի իրականացրած, իրականացվող և մշակման փուլում գտնվող ծրագրերի մի մասին անդրադարձել եմ այս ռեպորտաժում»: