Մեկ ամիս է՝ դիրքերում պինդ կանգնած ենք, մի քայլ հետ չենք գնացել․ Ամարասի Արթուր

Մեկ ամիս է՝ դիրքերում պինդ կանգնած ենք, մի քայլ հետ չենք գնացել․ Ամարասի Արթուր

Aravot.am-ը գրում է․ «Կարմիր բերետներ» կամավորական ջոկատը Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ Արցախում է։

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ասում է․ «Կարմիր բերետ» ջոկատը ստեղծվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կոչով, իմ մարտական ընկերներին և ԱԱԾ վետերաններին՝ հատուկ մարտական ստորաբաժանումների մարտիկներին, որից հետո մենք շատ արագ կազմավորվել ենք և եկել առաջնագիծ։

Սկզբից Արցախի Մարտունի 2-ում եղանք՝ հարավում, հետո տեղափոխվեցինք հյուսիս՝ Հաթերքի ուղղությամբ։ Մենք բավականին հաջող մարտեր ենք վարել, և քառօրյայից հետո մենք մնացինք երկու ամիս և օգնեցինք, որ մեր դիրքերը բարելավվեն, երկրորդ պաշտպանական գիծ օգնեցինք ստեղծվեց Հաթերքի շրջանում։

Եվ այդպես մնացինք կիսաքնած վիճակում՝ կապ պահելով իրար հետ, տոնական օրերին հավաքվելով, միմյանց շնորհավորելով, կիսվելով մեր բոլորիս անձնական հաջողություններով, այսպես մնացել էինք իրար հետ կապի մեջ»։

Այս պատերազմի ժամանակ էլ Արթուր Ալեքսանյանը կոչ է արել, որին արձագանքել են 500-600 հոգի։ Համապատասխան բժշկական ստուգումներ անցնելուց հետո կազմվել է 150 հոգուց բաղկացած ջոկատը, իսկ համապատասխան պարապմունքներ անկացնելուց հետո պատերազմի 4-րդ օրը նրանք արդեն պատերազմի դաշտում էին․

«Մեկ ամիս է՝ դիրքերում պինդ կանգնած ենք, մի քայլ հետ չենք գնացել։ Եվ դաժան ռմբակոծությունների տակ, հրետանու, անօդաչու թռչող սարքերի տակ մենք մի ամիս կարողացանք հերոսաբար դիմանալ, դիմադրել և պաշտպանել մեր դիրքերը։

Փառք Աստծո, այսօրվա դրությամբ մեկ հոգի զոհ չունենք, վեց թեթև վիրավոր ունենք, և դա հեշտ չէր ստացվել մեզ մոտ․ դա արդյունքն է մեր հրամկազմի, մեր սպայակույտի շնորհքն է, որոնք շատ խիստ ձևով հետևում են բոլոր կանոններին, որով մենք մեր զինվորների անվտանգությունը պետք է ապահովենք։ Ուղղակի մեր սպայակազմի, մեր հրամկազմի արդյունքն է դա։

Գիտեք՝ աջ ու ձախ՝ ինչ է կատարվում, ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրած լինեմ, ուղղակի մենք մեր համար ենք պատասխան տալիս։ Ասեմ ավելին՝ շատ ժամանակ եղել է, որ մենք մեր հարևաններին՝ մեր մարտական ընկերներին ենք օգնել, որոնք ուրիշ ստորաբաժանումներ են»։

«Կարմիր բերետներ» ջոկատի հիմնական կորիզը, ըստ նրա, Հատուկ նշանակության զորքերի սպաներն ու ենթասպաներն են, որոնք կազմում են ջոկատի 60 տոկոսը, իսկ 40 տոկոսը կամավորներ են․

«Կառանձնացնեմ գնդապետ Միշա Թադևոսյանին՝ մարտական գծով տեղակալին։ Յուրահատուկ հմտություններ ունի ինքը և մեծ փորձ ունի։ Այսօր գրեթե բոլոր մարտական գործողությունների պատասխանատուն առաջնագծում ամեն ինչը Թադևոսյանի վրա է։ Եվ փայլուն ձևով ինքը կատարում է իր պարտականությունները, ես շատ գոհ եմ ու շնորհակալ նրան դրա համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում