Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է. ՊՆ խոսնակն այցելության է գնացել նրանց (Տեսանյութ)

Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է. ՊՆ խոսնակն այցելության է գնացել նրանց

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելության էր գնացել կորոնավիրուսով վարակված և նրանց հետ կոնտակտ ունեցած զինծառայողներին: Այս մասին տեղեկանում են ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

Նա հատուկ հանդերձանքով էր. պաշտպանիչ ակնոցներով և դիմակով, երկշերտ ձեռնոցներով: Նրան ուղեկցում էին բուժաշխատողները:

Բուժաշխատողներից մեկը հայտնեց, որ այդ տարածքում բոլոր այն զինծառայողները, որոնք հավանական շփում և շփում են ունեցել այն զինծառայողների հետ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս:

Ստեփանյանը շրջեց մեկուսացված զինծառայողների սենյակներով: Հետաքրքվեց, թե ինչպիսի տրամադրություն ունեն, արդյոք նախաճաշե՞լ են: Նրանք ասում էին, որ ունեն մարտական տրամադրություն, և, որ իրենց այդտեղ գտնվելը դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող իրենց առաջ դրված առաջադրանքները կատարել:

Ստեփանյանը վերջում հայտնեց, որ այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության դեպք չունեն:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում