«Մեծ վնասներ ենք կրել». «Սուրմալու»-ի առևտրականներն իրերն են հավաքում (Տեսանյութ)

«Մեծ վնասներ ենք կրել». «Սուրմալու»-ի առևտրականներն իրերն են հավաքում (Տեսանյութ)

ArmLur.am-ը, գտվելով դեպքի վայրում, զրուցել է պայթյունի հետևանքով տուժած «Սուրմալու»-ի առևտրականների հետ:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից անցել է շուրջ 5 օր, բայց դեռ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ ունենք անհետ կորած մեկ անձ, եւս մեկ անձի ինքնություն դեռ ճշտված չէ:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։

Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում