Մեծ խաղ Իրանում. ինչ կանի Ռուսաստանը

Մեծ խաղ Իրանում. ինչ կանի Ռուսաստանը

1in.am-ը գրում է․ Նախարար Զարիֆի հայտարարությունների հրապարակումը Իրանի թշնամիների ձեռքի գործն է, հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին, որը մի քանի ամիս անց թողնում է նախագահի պաշտոնը:

Ընդ որում, նախագահի պաշտոնի համար պայքարի հավակնորդներից էր նաև հենց արտգործնախարար Զարիֆը, որպես ռեֆորմիստների թևի ներկայացուցիչ: Հասան Ռոհանին, որ երկու ժամկետ պաշտոնավարեց հենց այդ թևից, պետք է թողնի պաշտոնը:

Իրանում սպասվում է բավականին սուր պայքար: Դրան ընդառաջ նախարար Զարիֆի հայտարարությունների հրապարակումը իսկապես լրջագույն իրողություն է, որը կարող է բերել շրջադարձերի:

Հասան Ռոհանիի գնահատականն այդ համատեքստում բավականին ուշագրավ է իր տողատակով: Նա ոչ թե Զարիֆի հայտարարություններն է քննադատում, այլ քննադատում է դրա գաղտնազերծումը, ինչով բավականին նուրբ տողատակով իր հավանությունն է հայտնում նախարարի այդ հայտարարություններին:

պուտին ռոհանի

Ավելին, թերևս կասկած չկա, որ Մոհամմադ Զարիֆը մեծ հարցազրույցը տվել է հենց Հասան Ռոհանիի հետ համաձայնեցված, նախապես թերևս ճշտելով նրա հետ սլաքները:

Այդպիսով, Ռոհանիի արձագանքը և խորքային տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Իրանում սկսվել է բավականին մեծ խաղ, էական խաղադրույքով, որը իր ազդեցությունը կարող է թողնել ամբողջ ռեգիոնի վրա, և ընդհուպ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստի:

Փաստացի, իրանյան ներքաղաքական երկնակամարում բավականին թափանցիկ ձևով դրվում է ԱՄՆ հետ միջուկային գործարքի հանգամանքը և բացվում դրա տարիների տողատակը:

Սա էական հանգամանք է: Այդ քննարկումները իհարկե մի կողմից կարող են խթանել հարցը փակուղի տանելու միտումներ, մյուս կողմից սակայն առերեսվելով իրանյան հանրությանը առանցքային շերտերի հետ, կարող են Իրանը դուրս բերել ԱՄՆ հետ շփումների նոր հարթություն և բեկում ապահովել ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում, որ նախագահ Բայդենի պաշտոնամուտից հետո սկսվել է Վիեննայում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում