Մեծ Բրիտանիայում նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով (Տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով (Տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Մեթ Հենկոքի և նրա օգնականի համբույրի տեսարանը տարածվել է համացանցում, — գրում է Sputnik Արմենիան։

The Sun- ը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյան նախարարության աշխատասենյակում համբուրվում իր ամուսնացած գործընկեր Ջինա Կոլադանջելոյի հետ։

Հենքոկը ներողություն է խնդրել, բայց ոչ թե իր ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների, այլ համաճարակի ընթացքում սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:

«Ես հասկանում եմ, որ այս երկրի բոլոր մարդիկ ստիպված էին հսկայական զոհաբերություններ կատարել: Մեզանից նրանք, ովքեր այս կանոնները սահմանում են, պետք է հետևեն դրանց, և հետևաբար, ես պետք է լքեմ այդ պաշտոնը: Ես ներողություն եմ խնդրում կանոնները խախտելու համար, ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից` նրանց այս քննությանը ենթարկելու համար», — ասել է նա:

Ավելի ուշ նախարարը հայտարարել է, որ վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Կադրերը նկարահանվել են մայիսին, երբ երկիրը խիստ սահմանափակումների տակ էր:

Տեսանյութը ստորև