«Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է․ Մարդ եղեք, մարդիկ»․ Արմեն Դարբինյան

Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է․ Մարդ եղեք, մարդիկ։ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ:

Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը․ նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։