ՄամուլՏեսանյութ

«Մեզ փրկեց, ինքը զոհվեց, ասում էին զինվորները»․ մայոր Լևոն Բալբաբյանը երկու պատերազմի մասնակից էր

«Ինքը շատ ընդունակ էր, վերին աստիճանի, լավ սովորում էր, բացարձակ գերազանցիկ էր»,-այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Բալբայնաի հայրրը՝ Ռաֆայել Բալբաբյանը։

«Սև հովազ» գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լևոն Բալբաբյանը զոհվել է Օմարի լեռներում։ Նա բանակից զորացրվել է և կարճ ժամանակ անց շարունակել իր ծառայությունը արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Հայր ու որդի մասնակցել են նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին․ «Ինքը Օմարում էր, ես Մռավում»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, Լևոնի հանգստյան օրն էր, սակայն իմանալով պատերազմի մասին շտապել է մարտի դաշտ։

«Զանգեց, ասաց՝ պապ, եթե տանից դուրս ես եկել, զորքը թողելու եմ, գամ տուն»,-հիշում է հայրը և պատմում որդու հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին։

Հոկտեմբերի 19-ին Ռաֆայել Բալբաբյանը շտապել է որդու մոտ, որոշ իրեր պետք է հասցներ․ «Երևանից դուրս եկա, ինքը զանգեց, ասաց՝ պապ, հանգիստ կգաք։ Չհասած «արծիվ»՝ անջատվեց։ Երկու համար ուներ, զանգում էի, երկուսն էլ անհասանելի։ Մտքովս ոչինչ չանցավ։ Հետո իմացա՝ զոհվել է, ես մինչև հասա, ուշ եղավ»։

Կիսվել էջում