Աշխարհ

Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ

Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ։ Armdaily.am-ի տեղեկություններով ռուսական «403 press» հեռուստաալիքը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու ՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից, գրում է  rusarminfo.ru-ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ:

«Վարչապետի որդին սիրեցյալին ծանոթացրել է իր մոր ՝ Սվետլանայի հետ առնվազն մեկ տարի առաջ։ Նրանք երեքով ներկա են եղել 2018 թվականի սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին», – գրում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ Յանա Գրիգորյանը ոչ հայտնի ընտանիքից է։ 2016 թվականին նա պաշտպանել է դիպլոմային աշխատանքը «Միջին իրանական փոխառված բառապաշարի խնդիրը հայերենում» թեմայով։ Նա նաև իր բուհում մասնակցել է Հայ գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Կիսվել նյութով