Մեդվեդևը նշել է 4 սցենար, որի դեպքում ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել
Մեդվեդևը նշել է 4 սցենար, որի դեպքում ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել
Ոչ ոք «ոչ մի տեսակի պատերազմ» չի ցանկանում, սակայն միջուկային հակամարտության վտանգը միշտ կա, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ոչ ոք ոչ մի տեսակի պատերազմ չի ցանկանում, հատկապես միջուկային պատերազմն առհասարակ սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը», – ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան փաստաթղթում շարադրված են բոլոր այն հիմքերը, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք օգտագործելու իրավունք ունի։
![mijukayin zenq](https://bavnews.am/wp-content/uploads/2022/03/mijukayin-zenq.jpg)
Ըստ պաշտոնյայի՝ առաջինն այն հիմքն է, երբ Ռուսաստանը միջուկային զենքի կիրառմամբ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Երկրորդ հիմքը միջուկային զենքի ցանկացած այլ օգտագործումն է երկրի կամ նրա դաշնակիցների դեմ:
Երրորդը կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումն է, որի արդյունքում կաթվածահար կլինի ռուսական միջուկային զսպման համակարգը։ Չորրորդ պատճառը կարող է լինել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի ակտը, երբ երկրի գոյությունը վտանգված է։
Ինչպես պարզաբանել է Մեդվեդևը, վերջին սցենարը ենթադրում է պատասխան, նույնիսկ եթե Ռուսաստանի դեմ միջուկային զենք չի կիրառվել: