Շոու-բիզնեսԺամանցՏեսանյութ

Մարտին Մկրտչյանի սիրտը լցվում է Լեոյի ելույթը լսելիս

«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն այս տարի ներկայացնում է երգիչ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն։

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն: 

Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Մարտին Մկրտչյանը հուզված հետևում որդու ելույթին։

Կիսվեք էջում