Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող (Տեսանյութ)

Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող

Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ջամիլ Բաբաևը։

Մարտակերտ

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։

Տեսանյութը ստորև