Մարտական ակտիվ գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտական ակտիվ գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է․ Արծրուն Հովհաննիսյան

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՖԲ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից զինծառայողների հարազատները հետաքրքվեցին՝ արդյոք հերթափոխը ժամանակին է կազմակերպվում և ինչու են որոշ զինծառայողներ ավելի երկար մնում առաջնագծում, ինչին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց․

«Մարտական ակտիվ գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է, որովհետև եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են և շնչելու ժամանակ չկա, հնարավոր չէ զորք հանել և հերթափոխ իրականացնել։

հակառակորդ

Եթե անգամ մի գիշեր էլ մարտ տեղի չունենա, ինչ-որ հրաշքով զորքին հանես, հաջորդին բերես, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու։

Ինչքան էլ հին զորքը հոգնած լինի, տեղանքին, հակառակորդին լավ է տիրապետում, գիտի հակառակորդն ինչ է ուզում անել և ինչու չստացվեց»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հերթափոխերը լինում են հնարավորինս թեթև մարտական գործողությունների մեջ գտնվող տեղամասերում։

«Հերթափոխ իրականացնելու արդյունքում մենք կարող ենք կորցնել և՛ հերթափոխվողներին, և հերթափոխողներին, և՛ մեր դիրքերը»,- հավելեց նա։