Մարուքյանը ճանապարհ է բացում իր, թե Նիկոլ Փաշինյանի համար

Մարուքյանը ճանապարհ է բացում իր, թե Նիկոլ Փաշինյանի համար

Hayeli.am-ը գրում է․ Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։

ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով այժմ դե ֆակտո տեղ է զբաղեցնում անկախների շարքում, բայց դե յուրե իշխանական դիրքորոշումներն է պաշտպանում:

Հեղափոխությունը դիմակազերծեց այս պատգամավորին, Արման Բաբաջանյանը, ով սովոր է, որ միշտ գլխին տեր ունենա, հեղափոխությունից հետո նոր տեր գտավ, ի դեմս իշխանության եւ ամեն օր կաշվից դուրս է գալիս իր հավատարմությունն ապացուցելու:

Այնինչ, նա այն մարդկանցից էր, որոնք ողջ ռեսուրսով պայքարում էին հեղափության դեմ, հեղափոխության մոլի հակառակորդներից էր: Ինչեւէ, այստեղ խնդրո առարկան ոչ այնքան Արման Բաբաջանյանն է ու նրան քաղաքական դաշտ բերած Էդմոն Մարուքյանը, ով հավասարապես կրում է պատասխանատվություն բաբաջանյանական տեսակի բարգավաճման հարցում, որքան բուն իրավական պրոցեսը:

Առաջին հայացքից անտրամաբանական է Մարուքյանի պահանջը, եւ ինչպես իմքայլականները նկատեցին, նույն տրամաբանությամբ բոլոր խմբակությունները կարող են հարկ եղած դեպքում վերականգնել կորցրած մանդատները, այս պահին ԲՀԿ-ն առնվազն Տիգրան Ուրիխանյանի մանդատի դիմաց նորը կարող է պահանջել ու, այսպիսով, գրեթե կրկնապատկել պատգամավորների թիվը:

Բայց ինչպես Մարուքյանն է նշել իր դիմումում, կա օրենսդրական հստակ պահանջն, ինչը փաստացի այս պահին խախտված է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում