«Մարդու կոկորդին եք հասցրել արդեն, իմ ոչ կեղտոտ, ոչ էլ զզվելի հայություն»․ Իննա Խոջամիրյանը զայրացել է

«Մարդու կոկորդին եք հասցրել արդեն․․․»։ Դեռ ամիսներ առաջ, երբ Իննա Խոջամիրյան և Հայկ Պետրոսյան զույգի երկրպագուները շարունակում էին հիանալ իրենց սիրելի դերասանուհու և հումորիստի Թաիլանդում արված ամուսնության առաջարկի և դրան հաջորդած նշանադրության լուսանակարներով, հանկարծ նկատեցին, որ նրանց սոցկայքերում անհետացել են համատեղ լուսանկարները։

Զույգն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել իրենց միջև կատարվածը, սակայն օգտատերերն ու հետևորդները չեն դադարում այդ թեմայի հետ կապված հարցախեղղ անել Իննային և Հայկին։

Դերասանուհու Ինստագրամյան հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը բաժանության, ինչը Իննային զայրացրել է։ Վերջինս «Story» բաժնում (այն հասանելի է միայն 24 ժամ) տեղադրել է նամակագրության լուսանկարն ու գրել․

«Բաց նամակների գիշեր եմ հայտարարում։ Մի քանի ժամ ունեք, ում ինչ ցավ հուզում ա, ինքնարտահայտվեք, պատասխանեմ, հանգիստ քնեք, մի բան չլինի հետներդ… Դուք էլ գլուխներդ մտցրեք իմ անձնական դաշտ՝ ցույց տամ՝ որտեղից են աճում ձեր կոտոշները… Խնդրեմ։

Մարդու կոկորդին եք հասցրել արդեն, իմ ոչ կեղտոտ, ոչ էլ զզվելի հայություն»: