«Մարդկանց էլ ո՞նց բացատրեմ…» բժշկի սխալի հետևանքով զինհաշմանդամ դարձած Դավիթը օգնության կարիք ունի (Տեսանյութ)


Զինհաշմանդամ 31-ամյա Դավիթ Հակոբյանը անելանելի վիճակում է. առողջական վիճակը օրեցօր վատթարանում է, իսկ սոցիալական ծանր վիճակում գտնվող փոքր ընտանիքին պահելու ձև չկա։

Դավիթի երիտասարդությունը արդեն մի քանի տարի է՝ անցնում է պետական տարբեր մարմինների ու պաշտոնյաների ուշադրությունն իր վրա սևեռելու, իր բուժման համար գումարներ խնդրելով, սակայն՝ ապարդյուն։ Անտարբերության մատնված երիտասարդը մի քանի անգամ տարբեր վայրերում՝ պաշտպանության նախարարությունում, իրեն սխալ վիրահատած բժիշկ Գագիկ Թունյանի տանը ռումբ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգեր է արել։