Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել

Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել

Կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդուն այսօր հուղարկավորել են Մարալիկում: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դին փակ դագաղով են բերել ու թաղել:

«Կինը մեկուսացված է, որդին էլ արտերկրում է, կարծեմ, չգիտեմ՝ եկավ հասավ, թե չէ»,-ասաց համայնքի ղեկավարը և նշեց, որ հուղարկավորությանը մասնակցել է մոտ 15 մարդ:

կորոնավիրուս մահ

Արտակ Գևորգյանից տեղեկացանք, որ համայնքում վարակի հաստատված նոր դեպքեր չկան, մահացած տղամարդու շփման շրջանակն էլ մեկուսացված է:

Հիշեցնենք, որ 68-ամյա մարալիկցի տղամարդը մահացել էր ապրիլի 6-ին, մահվան պատճառը կորոնավիրուսն էր և ախտորոշված երկկողմանի թոքաբորբը: Տղամարդն ուներ վարակին ուղեկցող հարակից խրոնիկական հիվանդություններ: