Մասնագետները հորդորում են խուսափել փողոցում պատրաստվող քաղցր «բամբակ» գնելուց

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ են հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողներ ու վաճառողներ: Մասնագետները հորդորում են խուսափել փողոցում պատրաստվող քաղցր «բամբակ» գնելուց։

Քաղաքապետարանն այդ ոլորտում ֆիքսել է անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց: