Մասիսում 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը

Մասիսում 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը

Հոկտեմբերի 19-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը:

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: