Մանրամասներ Երևանում անչափահասի կողմից BMW-ով տեղի ունեցած ավտովթարից

Մանրամասներ Երևանում անչափահասի կողմից BMW-ով տեղի ունեցած ավտովթարից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով անչափահաս, 17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկետեմբերի 20-ին Պռոշյան փողոցում նա, ով այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

Այս պահին Ա. Հակոբյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մահվան ելքով վրաերթի փատով դատական գործընթաց է ընթանում:​

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։