Մանրամասներ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել են մահացած երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա տղայի ինքնությունը

Մանրամասներ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել են մահացած երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա տղայի ինքնությունը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ, օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով Opel-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 35-ամյա Արարատ Գասպարյանը, ով տեղում մահացել էր։ Մահացած ուղևորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Անուշ Գասպարյանը և նրանց որդին՝ Երևանի բնակիչ 7-ամյա Հայկ Գասպարյանը։

Կոտայք

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։

Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։