Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից (Տեսանյութ)

Մանրամասներ՝ ՌԴ-ում չորս հոգանոց ընտանիքի սպանությունից (Տեսանյութ)

Այսօր ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում ընտանիքի 4 անդամների սպանության դեպքի մասին մանրամասներ է հայտնի դարձել:

«Известия»-ին հայտնի է դարձել, որ սպանության հեղինակը 38-ամյա ամուսինն է, ով սպանել է 35-ամյա կնոջն ու երկու անչափահաս երեխաներին, ապա ինքնասպան եղել: Նշվում է, որ կինը ցանկացել է ամուսնալուծվել և իր հետ տանել 11 տարեկան որդուն և 7 տարեկան դստերը:

Սպանության գիշերը հարևանուհին վիճաբանության, գոռոցի ձայներ է լսել նրանց բնակարանից: Ավելի ուշ, տատիկը հարևան բնակարանից եկել է, որպեսզի երեխաներին արթնացնի, որ գնան դպրոց և հատակին տեսել է բոլորի դիերը։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Տեսանյութը ստորև