Մանվել Գրիգորյանի ոտքերն անզգայացած են, հաղորդակցվելու խնդիր ունի. պաշտպան

«Երկրորդական հիվանդություններն են գլուխ բարձրացրել. ոտքերն անզգայացած են, նյութափոխանակությունը խաթարված է, հաղորդակցվելու խնդիր ունի:

Այս մասին ասեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ տեղեկություններ հայտնելով, իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին:

«Նա չի կարող ո’չ խոչընդոտել դատաքննությանը, ո’չ ազդել դրա ընթացքի վրա, քանի որ տեղաշարժվելու և հաղորդակցվելու խնդիրներ ունի։ Մենք խոսում ենք կյանքի և չխոշտանգվելու իրավունքի մասին»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք՝ դատարանն այսօր քննում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող մասը քրեական գործից անջատելու և գործը միայն Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին վերաբերող մասով քննելու հարցը։