Մամուլ

Մայր Աթոռում որոշվել է ընթացք տալ․ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է

Մայր Աթոռում որոշվել է ընթացք տալ․ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է

Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։

Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։

Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է։

Կիսվել էջում