Մայրաքաղաքում վաղ առավոտից ծառատունկ է մեկնարկել, որի ընթացքում տնկվեց 7500 ծառ և թուփ

Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը, որի ընթացքում տնկվեց 7500 ծառ և թուփ։

Վարչական բոլոր շրջանների ծառապատ տարածքներում ու գլխավոր փողոցների և պողոտաների հարակից հատվածներում միաժամանակ իրականացվում է նաև որոշակի ծառատեսակների համալրում:

Ծառատունկն իրականացվում է հասցեական ու բացառապես ոռոգման հնրավորություն ունեցող տարածքներում:

2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Բնակիչների հետ միասին ծառատունկին մասնակցել են նաև տարբեր կազմակերպություններ: