Մամուլի շենքի դիմաց անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել են փրկարարներ

Մամուլի շենքի դիմաց անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել են փրկարարներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում ՝ Մամուլի շենքի դիմաց, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության շենքի և Արշակունյաց 5 հասցեում գործող «Հայ- ռուսական կոզակային միավորում» կազմակերպության վարչական շենքի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հետիոտնի համար նախատեսված մայթում պայթյունի ձայն է լսվել, ինչի հետևանքով փոս է առաջացել:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր տեղում պարզել են, որ առաջացած փոսը կապ չունի գազատար խողովակի հետ, քանի որ նշված հատվածով գազախողովակ չի անցնում:

Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի ծառայողները՝ պետ Մարտին Ասլանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի ներկայացուցիչները՝ գլխավոր մասնագետ Արամ Գրիգորյանի գլխավորությամբ:

ԱԻՆ-ի ներկայացուցիչները, «Գազպորմ»-ի և թաղապետարանի ծառայողներն այս պահին սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր, իսկ նման քաղաքացիներ Երևանում այնքան կան, ինչքան Opel, նշված հատվածով չանցնեն, մինչև ժամանեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Թե ինչի հետևանքով է առաջացել փոսը՝ պարզվում է: