Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է (Տեսանյութ)

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սևանի բաժնի քրեական հետախույզների հետ։

Համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով Իջևանից Երևան ընթանալիս 75-ամյա կնոջը վրաերթի էր ենթարկել մայրաքաղաքի Մազմանյան փողոցի 60-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։

Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին և ձերբակալվել։

Տեսանյութը ստորև