Մամուլ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում էր, քանի որ մինչ նրանց ժամանումը ավտոմեքենաների կուտակում էր տեղի ունեցել, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։

avtobus vraert

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։