ՄամուլՏեսանյութ

Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Շրիլանկայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նայառա Դոնա Մադանասինգհագե Ռանջիթսինգհինին, որից հետո բախվել է Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Քեհեյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ հետիոտնին, ըստ նախնական տեղեկությունների կրկնակի վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 50-ամյա Սիրանուշ Մելքոնյանը՝ իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով, որին էլ իր հերթին բախվել է դեռևս անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս․ Մելքոնյանի ավտոմեքենային բախված վարորդը իր վարած ավտոմեքենայով լքել է դեպքի վայրը։Դեպքի վայրից «Hyundai»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Արտյոմ Առաքելյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վ․ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ «Hyundai» մակնիշի ավտոմեքենային բախված և դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել էջում