Մահացու վիրավորում ստացածը մեր համաքաղաքացի է` Վահե Հովսեփյանը․ Կարեն Համբարձումյան

Մահացու վիրավորում ստացածը մեր համաքաղաքացի է` Վահե Հովսեփյանը․ Կարեն Համբարձումյան

ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոր վշտով տեղեկացանք, որ նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել մեր համաքաղաքացի` շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.):

Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Վահե Հովսեփյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.):