Մահացել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի համահիմնադիր Արման Մուսիկյանը

Մահացել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի համահիմնադիր Արման Մուսիկյանը

«Վիքիմեդիա Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջը ցավով հայտնում է, որ մահացել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի համահիմնադիր, 2012 թվականից Վիքիպեդիայի խմբագիր Արման Մուսիկյանը։

«Վիքիպեդիայում Արմանի մասնակցային էջում կիսատ մնացին Հայաստանի բնակավայրերի ցանկերը, որոնց հոդվածները նա ստեղծում էր մեծ սիրով և հետևողականությամբ»,-նշված է գրառման մեջ։