Մահացել է Պիեր Նարցիսը

Մահացել է Պիեր Նարցիսը

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է ծագումով կամերունցի, ռուս երգիչ Պիեր Նարցիսը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա դուստրը՝ Կարոլինա Քրիստելը, տեղեկացրել է, որ նա գտնվում էր Մոսկվայում։ Երգիչը 45 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։

Պիեր Նարցիսը մասնակցել է «Фабрика звезд 2»-ին, որտեղ հայտնի է դարձել «Шоколадный заяц» հիթով։

Պիեր Նարցիսի նախկին կինը ինստագրամյան իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ այս երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար: Պիեր, Նարցիս, Լորենցո, Պա… դու հավերժ կմնաս մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ, հրաշալի դստեր համար»,- գրել է Կալաչևան։