Մահացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը (ֆոտո)
Մահացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը (ֆոտո)
Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:
![armen sargsyan tigran sargsyan](https://bavnews.am/wp-content/uploads/2022/04/armen-sargsyan-tigran-sargsyan.jpg)
Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում:
Պարգևատրվել է ԽՍՀՄ ՊՄ, ՀՀ ՊՆ և ՉԺՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։