Մահացել է Յուրի Շատունովը

Մահացել է Յուրի Շատունովը

«Ласковый май» խմբի մենակատար, երգիչ Յուրի Շատունովը մահացել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Lente.ru-ն հղում անելով, երգչի մենեջեր Արկադի Կուդրյաշովին, տեղեկությունը հաստատել են նաև բժշկական շրջանակների աղբյուրները։

Երգչի մահվան պատճառը նշվում է ինֆարկտը։ Նա մահացել է գիշերը, երբ շտապօգնության մեքենայով, Շատունովի ընկերները նրան տարել են Ռաստունովո գյուղի պոլիկլինիկա։

Վիճակի ծանրության պատճառով բժիշկները որոշել են հիվանդին տեղափոխել Կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Այնտեղ երգիչը վերակենդանացման բաժանմունքում է եղել, Շատունովին չեն կարողացել փրկել, ժամը 00.20-ին նա մահացել է սրտամկանի սուր ինֆարկտից։ Շատունովը 48 տարեկան էր։

Յուրի Շատունովը ծնվել է Բաշկիրական ՀԽՍՀ-ում 1973թ. Նրա ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր, իսկ 11 տարեկանում մայրը մահացավ։ Ապագա աստղն իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը, որտեղ հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, որտեղից էլ սկսվեց նրա աստղային ժամը։

Յուրի Շատունովը շատ վաղ տարիքում դարձավ գերաստղ, և նրա երգերը մեծ ազդեցություն ունեցան ռուսական էստրադայի ձևավորման վրա։