Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը, ով օրեր շարունակ կյանքի համար կռիվ էր տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռ Ղևոնդյանը:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ևս մեծ ցավով տեղեկացնում է դերասանի մահվան գույժը: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին» ,-ասված է հայտարարությունում։

Արդեն մի քանի օր էր, ինչ դերասանը կոմայի մեջ էր և կյանքի համար կռիվ էր տալիս Բելգիայի հիվանդանոցներից մեկում: