Մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը

Մահացել է դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը:

Այս մասին տեղեկանում ենք Ստանիսլավսկու անվան թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Դերասանը մահացել է 71 տարեկան հասակում:

Սերգեյ Մագալյանը թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր մի շարք ներկայացումներում: Նշենք, որ Մագալյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին: