Մահացել է Գալուստ Սահակյանը

Մահացել է Գալուստ Սահակյանը

Hraparak.am-ի տեղեկություններով քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման:

Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել:

Հոգեհանգստի և հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ պետք է հանգուցյալին Գերմանիայից Հայաստան տեղափոխման հարցերը կարգավորեն: