Մահացել է Արտակ Զեյնալյանի հայրը

Մահացել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։ Այս մասին Զեյնալյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով նաև հոգեհանգստի և վերջին հրաժեշտի տեղի և ժամի մասին։

«Սիրելի և հարգելի ազգականներ, հարազատներ, ընկերներ, երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։

Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ ժամը 12։30՝ նույն եկեղեցում»,–գրել է Զեյնալյանը: