Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 74 տարեկանում այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Հիշեցնենք, որ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր:

1999-2003 թվականներին թիվ 22 ընտրատարածքից եղել է 2-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

Նապոլեոն Ազիզյան

2003-2007 թվականներին Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Նապոլեոն Ազիզյանն ամուսնացած է, ունի երեք զավակ: