Մահացած Քադդաֆիի սառեցված հաշվեհամարներից անհետացել են միլիարդավոր եվրոներ

Բելգիայի իշխանությունները հայտնաբերել են Լիբիայի նախկին բռնակալ-առաջնորդի սառեցված հաշվեհամարներից 10 միլիարդ եվրոյի անհետացման փաստը:

Փողերը պահվում էին Euroclear Bank-ում և անհետացել են 2013-2017թթ. ժամանակահատվածում: Այդ մասին տեղեկացրել է  Լե Վիֆ պարբերականը:

2013թ.-ի նոյեմբերի 29-ի դրությամբ՝ Քադդաֆիի 4 հաշվեհամարների վրա եղել է ավելի քան 16 միլիարդ եվրո: Ֆինանսական միջոցները տնօրինվում էին Քադդաֆիի մերձավոր շրջապատի կողմից և սառեցվել էին ՄԱԿ-ի որոշմամբ:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...