Մամուլ

Մահացած զինծառայողը որբ էր, որբացան նաև նրա երեք երեխաները

Գյումրու երկրաշարժից հետո որբ էր մնացել: Եկել էր Արմավիր, ծառայությունից հետո կյանքի ընկեր էր գտել, ապրում էին միասին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, պատմելով երեկ զոհված պայմանագրային զինծառայող 45-ամյա Հովհաննես Մելքոնյանի մասին ասաց Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը:

«Երկու աղջիկ, մի տղա ունի, աղջիկներից մեկին մի շաբաթ առաջ էր ամուսնացրել, տղան էլ դպրոցական է: Իրանք ապրում էին փայտե տնակի մեջ, շատ աղքատ պայմաններում: Ինքը ֆիզիկապես թույլ էր, առողջություն էլ չուներ»,- ասաց գյուղապետը, նշելով, որ Հովհաննեսի մահը ցավ է ողջ գյուղի համար:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈՒ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը:

Աղբյուր՝ Araratnews.am

Կիսվել նյութով