«Մակրոնի հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է». Էրդողան

«Մակրոնի հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է». Էրդողան

«Ֆրանսիայի ընտրություններում ծայրահեղականների պարտությունը ողջ աշխարհի հաղթանակն է». Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Մակրոնի հակառակորդները այնքան էլ լավ չեն վերլուծում Ֆրանսիայի սոցիոլոգիական կառուցվածքը։

«Այլ կերպ ասած, իսլամի նկատմամբ թշնամանքի նրանց շատ հստակ դրսևորումը, հատկապես հիջաբի և մուսուլմանների նկատմամբ նրանց գործելակերպի նկատմամբ ծայրահեղ վերաբերմունքը, իհարկե, երկրորդ փուլում առաջին պլան մղեցին Մակրոնին», – Սաուդյան Արաբիայից վերադառնալուց ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

էրդողան մակրոն

Նշենք, որ Էմանուել Մակրոնը պայքարում էր «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը: