Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում․ Տեսանյութ

Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է:

Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»։

Այսօր՝ հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին մամուլի հրապարակումների մասին հարցին: