Մակրոնը ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ՝ կատարելով 2019 թվականի փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը:

Նա ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները:

«Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»,-հայ համայնքին տված իր խոստման ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը: